
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ոչ մի սխալ չի գործել պետության ղեկավարի պաշտոնին գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում։
«Ասեմ, որ դա ամենադժվար հարցն է, որը կարող է լինել, որովհետեւ ես իսկապես չեմ հավատում, որ որեւէ սխալ եմ գործել,- ասել է նա NewsNation հեռուստաալիքի եթերում ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։- Մենք գտնվում ենք անցումային փուլում, եւ ես կարծում եմ, դա հանգստացնում է»։
«Ես կարծում եմ, որ դուք կտեսնեք հսկայական տնտեսական հաղթանակներ հաջորդ տարվա ընթացքում, շատ ավելի, քան որեւէ մեկը կարող է պատկերացնել։ Այժմ, ինչպես ես ասացի, մենք կորցնում ենք միլիարդ դոլարներ առեւտրում։ Մենք պատրաստվում ենք միլիոն եւ միլիարդ դոլարներ վաստակել, բայց դա ժամանակ է պահանջում։ Դա տեղի չի ունենում մեկ գիշերում, բայց տեղի կունենա անհամեմատ ավելի արագ, քան մարդիկ մտածում են»,- ավելացրել է Թրամփը։