Թրամփը հավաքում է ընտրիչների 277 ձայն, Հարրիս...

ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստանում է ընտրիչների 277 ձայն, մինչդեռ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսը՝ 226. իրական ժամանակի ռեժիմով տվյալները թարմացնում է Fox News-ը:

Սրանք նախնական կանխատեսումներ են: Հատկանշական է, որ ամերիկյան խոշորագույն  լրատվամիջոցների բոլոր կանխատեսումներում առաջատարը Թրամփն է:

Ընտրությունների վերջնական արդյունքը հայտնի կլինի մի քանի օրից: