Թրամփը հաստատել է, որ մտադիր է անօրինական ներ...

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երդմնակալությունից հետո մտադիր է արտակարգ դրություն մտցնել և ռազմական ուժ կիրառել անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսում իրականացնելու համար, գրում է BBC-ն։

«Ճիշտ է (TRUE!!!)»,- պատասխանել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի օգտատերերից մեկի գրառմանը, որում ասվում է, որ նորընտիր նախագահը կհայտարարի արտակարգ դրություն և կօգտագործի զինվորականներին՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ծրագիր իրականացնելու համար։

Նախկինում Թրամփը հրապարակային ելույթներում բազմիցս ասել է, որ երդմնակալությունից հետո մտադիր է իրականացնել Ամերիկայի պատմության մեջ անօրինական ներգաղթյալների արտաքսման ամենամեծ գործողությունը։

Միգրացիոն ճգնաժամը դարձել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Հանրապետականները փաստացի մեղադրում են դեմոկրատներին դրա կտրուկ էսկալացիայի համար։