Թրամփը հաջորդ 48 ժամը վճռորոշ է համարել Գազայ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի անուղղակի բանակցությունների հաջորդ 48 ժամը վճռորոշ նշանակություն կունենա Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հեռանկարների համար: Այս մասին հաղորդում է Fox News-ը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ըստ տեղեկությունների՝ նախագահ Թրամփը նախկին ամերիկացի պատանդին և նրա ընտանիքին  ասել է, որ բանակցությունների հաջորդ 48 ժամերը կարևոր են»,-ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի թղթակիցը։

Երկուշաբթի օրվանից Եգիպտոսում անուղղակի բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի պատվիրակությունների միջև՝ Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի միջնորդների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Գազայի հատվածում երկամյա պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրի շուրջ։