Թրամփը Գրենլանդիայի պատճառով հետաձգել է Դանիա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է հանդիպումը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում այն բանից հետո, երբ իմացել է, որ նա հրաժարվում է քննարկել Գրենլանդիայի վաճառքի հարցը:

Հանդիպումը, որը նախատեսված էր 2 շաբաթից, հետաձգվել է անորոշ ժամկետով:

Ավելի վաղ Ֆրեդերիկսենը Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկությունը համարել էր կատակ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրվել էր իր խորհրդականներից՝ արդյոք կարո՞ղ է Նահանգները գնել Գրենլանդիան, որը Դանիայի տարածքի մաս է կազմում: Այս մասին գրել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին: