
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը քառապատիկ կավելացնի ամերիկյան սոյայի գնումները։
«Չինաստանն անհանգստացած է սոյայի պակասով։ Մեր հրաշալի ֆերմերներն արտադրում են ամենաբարձրորակ սոյան։ Հուսով եմ, որ ՉԺՀ-ն արագորեն քառապատիկ կավելացնի սոյայի մատակարարման իր պատվերները։ Դա նաև միջոց է էականորեն կրճատելու Միացյալ Նահանգների հետ Չինաստանի առևտրային դեֆիցիտը», - այս մասին գրել է Թրամփը Truth Social-ում՝ վստահեցնելով, որ կապահովվի պատվերների արագ կկատարումը։
ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության տվյալներով՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների առևտրի ծավալը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 337,22 միլիարդ դոլար, ինչը 12%-ով պակաս է նախորդ տարվանից։