Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը BBC-ին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին։
Մերկելը, որ համագործակցել է Թրամփի հետ, եվրոպական առաջնորդներին խորհուրդներ է տալիս նրա հետ բանակցություններ վարելու վերաբերյալ:
«Դոնալդ Թրամփը չի հավատում, որ կարող են լինել իրավիճակներ, երբ բոլոր կողմերը շահում են. նա համոզված է, որ հաղթող կարող է լինել միայն մեկը: Այդ պատճառով նրա հետ բանակցություններն ավելի բարդ են: Կարևոր է հստակ ձևակերպել առաջնահերթությունները և չվախենալ: Այդ դեպքում կձևավորվի փոխադարձ հարգանք», - նշել է նախկին կանցլերը: