
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտնել է, որ մտածում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Սաուդյան Արաբիայում, մայիսի կեսին թագավորություն կատարելիք այցի ժամանակ։
Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է նախատեսված շրջագայության ժամանակ հանդիպել ռուս գործընկերոջ հետ։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին, բայց ես այդ մասին չեմ մտածել»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
«Մենք շատ շուտով կմեկնենք Սաուդյան Արաբիա»,- ավելացրել է պետության ղեկավարը։