Թրամփը ցանկանում է հունիսի 1-ից 50%-անոց մաքս...

Եվրոպական միության հետ, որը ստեղծվել էր ԱՄՆ-ից ԱՌԵՎՏՐՈՒՄ օգուտ քաղելու գլխավոր նպատակով, շատ դժվար էր գործ ունենալ։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանց հզոր առևտրային արգելքները, հարկերը, ծիծաղելի կորպորատիվ տուգանքները, ոչ դրամական առևտրային արգելքները, դրամական մանիպուլյացիաները, ամերիկյան ընկերությունների դեմ անարդար և անհիմն հայցերը և շատ ավելին հանգեցրել են ԱՄՆ-ի հետ առևտրում տարեկան ավելի քան 250 000 000 դոլարի պակասուրդի, ինչը բոլորովին անընդունելի է։

Մեր բանակցությունները նրանց հետ ոչ մի բանի չեն հանգեցնի։ Ուստի ես խորհուրդ եմ տալիս ուղղակի 50% մաքսատուրքեր Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների վրա՝ սկսած 2025 թվականի հունիսի 1-ից։ Մաքսատուրք չի լինի, եթե արտադրանքը արտադրվի Միացյալ Նահանգներում»,- նշել է Թրամփը։