Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինայում հակամ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարող կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում։ Այսպիսի կարծիք է հայտնել երկուշաբթի ԱՄՆ նախկին նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Բայդենը ոչինչ չարեց [հակամարտության կարգավորման համար], նա չի խոսել [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան մեկ տարի։ Նա ոչինչ չգիտի այդ մասին,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Փենսիլվանիայում։- Կարծում եմ՝ ես կկիարողանամ ավարտել [այդ հակամարտությունը] որպես ընտրված նախագահ, այլ խոսքով՝ մինչեւ Սպիտակ տանն իմ հայտնվելը»։

Նա ավելացել է, որ լավ հարաբերություններ է պահպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահների հետ եւ հուսով է, որ խնդիրը կլուծվի բանակցությունների ճանապարհով։