Թրամփը աշխատանքից ազատել է կին նախարարին՝ ծառ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծառայողական սիրավեպի պատճառով աշխատանքից հեռացրել նախարար Քրիստի Նոեմին։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։

Ըստ նրանց՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնից Նոեմի հրաժարականի համար վճռորոշ է դարձել նրա պատասխանը, ոչը նա տվել էր խորհրդական Քորի Լևանդովսկու հետ ունեցած հարաբերությունների մասին հարցին։

Լսումների ժամանակ կոնգրեսականներից մեկն ուղիղ հարցրել է, թե արդյոք Նոեմը սեռական հարաբերություններ է ունեցել Լևանդովսկու հետ։ Նախարարն ըստ էության հրաժարվել է պատասխանել՝ հարցն անվանելով «դեղին մամուլի զվարճանք»։ Երբ մյուս օրենսդիրներն առաջարկել են պարզապես «ոչ» ասել թեման փակելու համար, նա դա չի արել։

Սպիտակ տան աղբյուրի փոխանցմամբ՝ այս դրվագը դարձել է «վերջին կաթիլը», քանի որ նման պատասխանն ընկալվել է որպես ենթակայի հետ կապի փաստացի խոստովանություն։ Ընդ որում, լսումներին ներկա է եղել Նոեմի ամուսինը, որի հետ նա ամուսնացած է ավելի քան 30 տարի։

Ինչպես նշում են աղբյուրները, նախագահի դեռ շատ ավելի վաղ էր դժգոհություն ունեցել նրա նկատմամբ։ Մասնավորապես, նրան զայրացրել էր Սենատում Նոեմի այն հայտարարությունը, թե ինքն իբր հավանություն է տվել նախարարության 220 միլիոն դոլար արժողությամբ գովազդային արշավին, որտեղ գլխավոր դերում նկարահանվել էր հենց նախարարը։ Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, թե «այդ մասին ոչինչ չի իմացել»։