Թրամփն ունի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների և Ուկ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման և Ուկրաինային զենքի նոր համակարգերի մատակարարելու հնարավորություն:

Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Ինչպես նա բազմիցս հայտարարել է, ինքն ունի հնարավորություն և տարբերակներ՝ Ռուսաստանի վրա դնելու լրացուցիչ տնտեսական սահմանափակումներ, եթե դա անհրաժեշտ լինի Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված նիստում: 

Նա հայտարարել է, որ Թրամփն ունի տարբերակ որոշակի հանգամանքներում պաշտպանական և պոտենցիալ  հարձակողական զենքեր վաճառել, որոնք կուղարկվեն Ուկրաինա: