Թրամփն ու Օրբանը կհանդիպեն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարտի 8-ին Ֆլորիդայում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Միևնույն ժամանակ, մի քանի շաբաթ առաջ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերադարձի կապակցությամբ նշել էր.

«Մենք հուսով ենք, որ ներկայիս նախագահը կհեռանա, Թրամփը կվերադառնա և նա գործողությունների ազատություն կունենա խաղաղություն հաստատելու համար»,- ասել էր Օրբանը։