Թրամփն Օվալաձև գրասենյակը զարդարել է իր արձան...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև գրասենյակը զարդարել է 2024-ին իր դեմ կատարված մահափորձը պատկերող արձանով, գրում է Bild-ը:

Այն վերստեղծում է մի լուսանկար, որը վիրուսային դարձավ ամբողջ աշխարհում 2024 թվականի հուլիսին. դրանում Թրամփը հաղթական բարձրացնում է բռունցքն այն բանից հետո, երբ  մարդասպանի արձակած գնդակը դիպել է նրա ականջին:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ սա քանդակագործ Սթեն Ուոթսի աշխատանքն է։ Հաղորդվում է նաև, որ նա պատրաստվում է նույն մոտիվով երեք մետրանոց բրոնզե հուշարձան ստեղծել: