
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ինչ-որ իմաստով» որոշում է ընդունել Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Կարծում եմ՝ ես, ընդհանուր առմամբ, ինչ-որ իմաստով որոշում կայացրել եմ», - ասել է նա՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփը չի ասել, թե կոնկրետ ինչ որոշում է ընդունել, սակայն հավելել է, որ կցանկանար իմանալ, թե հատկապես ինչի համար են օգտագործվելու Tomahawk-ները։
«Կարծում եմ՝ ես ուզում եմ իմանալ, թե նրանք ինչ են պատրաստվում անել դրանցով, ուր են դրանք ուղարկելու։ Կարծում եմ՝ ես պետք է այդ հարցը տամ», - ասել է նա։
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու որոշում կայացնելիս փորձում է խուսափել հակամարտության էսկալացումից։
«Ես չեմ ձգտում սրացում հրահրել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։