Թրամփն ազգային անվտանգության թիմի հետ կքննարկ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Իրանում ստեղծված իրավիճակը և Իրանի տարածքի վրա հարվածների հնարավոր վերսկսումը, երկուշաբթի օրը հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Թրամփը երկուշաբթի կհանդիպի ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմի հաջորդ քայլերը, և քննարկվող տարբերակներից մեկը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումն է», - գրում է պորտալը՝ հղում անելով երեք ամերիկացի պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահը դեռ ցանկանում է հասնել համաձայնության, որը կթույլատրի ավարտել հակամարտությունը, սակայն իրանական կողմի դիրքորոշումը բարդացնում է իրավիճակը։

Նախագահի դիտարկած տարբերակների թվում է «Ազատություն» նախագծի վերսկսումը՝ Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման համար, ինչպես նաև Իրանի ռմբակոծությունների վերսկսումը, նշվում է հրապարակման մեջ։

Հանդիպմանը, մասնավորապես, կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ նախագահի խորհրդական Սթիվ Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմական նախարար Փիթ Հեգսեթը, Միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը և ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆը։

Axios-ը հիշեցնում է, որ վերջին օրերին Թրամփը մի քանի անգամ խոսել է իրանական ենթակառուցվածքային օբյեկտների վրա հնարավոր հարվածների մասին՝ բանակցությունների ձախողման դեպքում։