Թրամփն առաջարկում է զորքեր ուղարկել Մերիլենդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրին առաջարկել է դաշնային զորքեր ուղարկել նահանգ՝ հանցավորության դեմ պայքարելու համար։

«Եթե Ուես Մուրին օգնություն է պետք, ապա ես այնտեղ «զորքեր» կուղարկեմ, ինչն արդեն արվել է հարևան Վաշինգտոնում, և արագ կազատվեմ հանցագործությունից»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ի իր էջում։ Թրամփը մանրամասնել է, որ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքը երկրում չորրորդն է սպանությունների թվով։

Ավելի վաղ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլանավորում է մի քանի հազար զինվոր ուղարկել Չիկագո (Իլինոյս նահանգ)՝ քաղաքում կարգուկանոնը պահպանելու համար։ Թերթի տվյալներով՝ ապագայում նմանատիպ մոդել կարող է կիրառվել նաև երկրի մյուս խոշոր քաղաքներում: