
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրին առաջարկել է հանցավորության դեմ պայքարի նպատակով զինվորականներ ուղարկել նահանգ։
«Եթե Ուես Մուրն օգնության կարք ունի, ինչպես կարիք ուներ (Կալիֆոռնիայի նահանգապետ) Գևին Նյուսոմը Լոս Անջելեսում, ապա ես այնտեղ կուղարկեմ «զորքեր», ինչն արդեն արվել է հարևան Վաշինգտոնում, և արագորեն կազատվեմ հանցավորությունից», -գրել է ԱՄՆ-ի ղեկավարը Truth Social-ի իր էջում։
Թրամփը մանրամասնել է, որ Բալթիմոր քաղաքը Մերիլենդի նահանգում գրավում է երկրում չորրորդ տեղը սպանությունների թվով։
Ավելի վաղ The Washington Post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մի քանի հազար զինծառայող ուղարկել Չիկագո (Իլինոյսի նահանգ)՝ իրավակարգի պահպանության համար։ Թերթի տվյալներով՝ նմանատիպ մոդելն ապագայում կարող է կիրառվել նաև երկրի այլ խոշոր քաղաքներում: