Թրամփի վարչակազմը ծրագրում է թույլ տալ ռուսակ...

Թրամփի վարչակազմը ծրագրում է թույլ տալ ռուսական նավթակիր տանկերին մտնել Կուբա՝ մեղմելու էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելել է մատակարարումները կոմունիստական վարչակարգին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Սպասվում է, որ հում նավթի բեռը թույլ կտան ժամանել առաջիկա օրերին, ըստ հարցին ծանոթ երկու անձանց, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց ինքնությունը՝ առանց հրապարակավ խոսելու թույլտվության։

««Անատոլի Կոլոդկին» նավը տեղափոխում է շուրջ 730,000 տակառ հում նավթ։ Կուբայի պաշտոնյաները վերջին օրերին որոշ քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ աշխատելու ուղղությամբ, այդ թվում՝ թույլ տալով, որ ԱՄՆ դեսպանատան համար նախատեսված վառելիքը հասնի կղզի այն բանից հետո, երբ ավելի վաղ հրապարակավ հայտարարել էին, որ կկանխեն դա ԱՄՆ-ի կողմից իրականացվող գրեթե համատարած շրջափակման պատճառով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով լրագրողների հետ, հաստատել է լցանավի առկայությունը։

«Մենք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մի նավաբեռ ստանա: Նրանք պետք է գոյատևեն»,- ասել է նա։

Կուբայի ԱԳՆ-ն չի պատասխանել մեկնաբանության հարցմանը:

Թրամփը բազմիցս սպառնացել է գործողություններ ձեռնարկել Կուբայի ձախակողմյան կառավարության դեմ՝ վառելիքից և ֆինանսավորումից կառավարությանը զրկելու ԱՄՆ-ի ուժեղացող ճնշման ֆոնին: Կղզին վերջին շաբաթների ընթացքում տուժել է համատարած հոսանքազրկումներից, քանի որ հում նավթի և վառելիքի մատակարարումները կրճատվել են գրեթե համատարած շրջափակման պատճառով:

Վառելիքի այս խմբաքանակը պետք է բավարար լինի Կուբայի թերմոէլեկտրակայաններին մոտ մեկ շաբաթ աշխատեցնելու համար՝ հաշվի առնելով, որ դրանք պահանջում են օրական մոտ 100,000 տակառ նավթ՝ պահանջարկը բավարարելու համար: Կուբայի ներքին արտադրությունը կազմում է դրա միայն մոտ երկու հինգերորդը: