«Թրամփի ուղի» նախագիծը դրական է ընկալվում շու...

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 16-ին ասուլիսում անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծի իրագործման համար Հայաստանին առաջին տրանշով 140 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի որոշմանը՝ նշեց, որ այդ չափի գումարը չի կարող էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

«Ազդեցության չափով բավականին փոքր գումար եք նշում»,-արձագանքեց նա լրագրողի հարցին՝ շեշտելով, որ 140 միլիոնը Հայաստանի ներկայիս տնտեսությունը կլանելու տեասնկյունից բավականին փոքր գումար է: 

«Իհարկե, պետք է նայենք ընդհանուր նախագիծը, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենալու, այդ միջոցներն ինչի՞ վրա են ծախսվելու: Բայց նման նախաձեռնությունն, ընդհանուր առմամբ, դրական է ընկալվում շուկայի կողմից այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում որոշակի նորություններ լինեն ու խաղաղության պայմանագիրը գա իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի նաև բիզնես միջավայրը»,-  եզրափակեց Մարտին Գալստյանը: