Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությո...

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է դառնալ ամենամեծ փորձությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար 1979-ից հետո։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

Ինչպես նշվել է հրապարակման մեջ, ԱՄՆ նոր վարչակազմը կիրականացնի Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» գիծ, ինչը կարող է ուժեղացնել հանրապետության մեկուսացումն ու խափանել նրա տնտեսությունը։

Թրամփի ընտրվելը կարող է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հարվածելու հնարավորություն տալ Իրանի միջուկային օբյեկտներին, նշել է CNN-ը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը տեղեկացրել էր, որ Թրամփը Սպիտակ տուն վերադարձի դեպքում, հավանաբար, կվերադառնա Իրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությանը։