Թրամփի նախկին խորհրդականը կոչ է արել Նեթանյահ...

Սթիվ Բենոնը՝ ամերիկացի առաջնորդի նախկին գլխավոր քաղաքական ստրատեգն ու խորհրդականը, կոչ է արել ԱՄՆ կառավարությանը Բենիամին Նեթանյահուի որդուն՝ Յաիրին, արտաքսել Իսրայել։

«Վաղը Նեթանյահուի որդուն դուրս հանեք Մայամիից։ Որտե՞ղ է ներքին անվտանգության նախարարությունը, երբ դրա կարիքն այդքան կա»,- ասել է Բենոնը «Իրական Ամերիկայի ձայն»-ի եթերում։

Նրա համոզմամբ՝ Յաիր Նեթանյահուն, որը ներկայումս գտնվում է Մայամիում, պետք է միանա Իսրայելի պաշտպանության բանակին և անձամբ մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողությանը։