Թրամփի ՄԱԿ-ի օրակարգում Իրանն ու Ուկրաինան են...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մի շարք հանդիպումներ է անցկացնելու, որոնց առանցքային թեմաներից են Իրանի շուրջ հակամարտությունն ու Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը։

Reuters-ի տվյալներով՝ Թրամփը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների հետ։

Իրանի հարցում Թրամփը հայտարարել է, որ բաց է Նյու Յորքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հնարավոր հանդիպման համար։ Հանդիպումը, սակայն, այս պահին պաշտոնապես հաստատված չէ։

Միաժամանակ Իրանը միջնորդներին փոխանցել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու իր պայմանները։ Հնարավոր բանակցությունների շուրջ սպասումները ազդել են նաև նավթի շուկայի վրա․ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսի գինը սեպտեմբերի 22-ին բարձրացել է մինչև մոտ 102 դոլար մեկ բարելի դիմաց։

Ուկրաինայի հարցով Թրամփ–Զելենսկի հանդիպման առանցքային թեմաներից կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ օբյեկտներին հարվածների փոխադարձ դադարեցման հնարավորությունը։ Զելենսկին նախատեսում է քննարկել նաև ձմռանն ընդառաջ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների մատակարարումը։