Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։
Մինչև սեպտեմբերի 28-ը համաշխարհային առաջնորդները հանդես կգան ելույթներով և կանցկացնեն երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ։
Օրակարգի առանցքում կլինեն միջազգային հակամարտությունները, խաղաղության և անվտանգության հարցերը, կլիմայական փոփոխությունները, կայուն զարգացումը և համաշխարհային այլ մարտահրավերներ։



