Թրամփի խորհրդականները նրա հրահանգներին հետևու...

Դոնալդ Թրամփի խորհրդականները կատարում են նրա հրամանները միայն այն բանից հետո, երբ նա դրանք տալիս է երկու անգամ, գրում է The Atlantic-ն ԱՄՆ նախագահի երկրորդ ժամկետին վերադառնալու մասին ծավալուն հոդվածում։

Թրամփի որոշ խորհրդականների համար սա դարձել է նրա հետ աշխատելու «ոչ պաշտոնական կանոն», ասել են նրանք։ The Atlantic-ի աղբյուրներից մեկը կարծում է, որ այս կանոնն անհրաժեշտ և կարևոր է, քանի որ Թրամփը «շատ անհեթեթություններ է խոսում»։

Որպես այս ռազմավարության օրինակ՝ The Atlantic-ը նկարագրում է Քենեդիի կենտրոնի դեպքը, որը ամեն տարի մրցանակներ է շնորհում ամերիկյան մշակույթում ունեցած ներդրման համար։ Ավանդաբար, պատվավոր անձինք հանդիպում են նախագահի հետ, սակայն Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ոմանք հրաժարվեցին դա անել, և նա, իր հերթին, այնտեղ չմասնակցեց որևէ միջոցառման։

Իր երկրորդ ժամկետի ընթացքում Թրամփը, ինչպես գրում է The Atlantic-ը, քննարկում է իրեն Քենեդիի կենտրոնի նախագահ նշանակելու հնարավորությունը։ Պաշտոնը զբաղեցնում էր բարերար և միլիարդատեր Դեյվիդ Ռուբենշտեյնը, և Թրամփը հրամայեց խորհրդականին. «Զանգահարեք Դեյվիդ Ռուբենշտեյնին և ասեք նրան, որ նա աշխատանքից ազատվել է»։ Սակայն նախագահի օգնականները գործի անցան միայն այն ժամանակ, երբ Թրամփը կրկին հիշատակեց Քենեդիի կենտրոնի նախագահ դառնալու իր ցանկության մասին։ Փետրվարի սկզբին Թրամփը ազատել տնօրենների խորհրդի մեծ մասին և իրեն նշանակեց նախագահ։