ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը , և ասել, որ իրենք ունեն մի քանի թեկնածու լավ առաջնորդի դերի համար, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն։
«Մենք ուզում ենք գալ և ամեն ինչ մաքրել։ Մենք ուզում ենք, որ նրանք լավ առաջնորդ ունենան։ Մենք ունենք մի քանի հոգի, ովքեր, կարծում եմ, լավ կկատարեն այդ աշխատանքը»,- ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում։
Թրամփը հրաժարվել է կոնկրետ նշել թեկնածուներից որևէ մեկի անունը։



