ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողությանը։ Սպիտակ տանը լրագրողները Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կոչ է անում Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին ավելի շատ ներգրավված լինել Իրանի դեմ գործողությանը։
«Այո՛, որոշ չափով, բայց դա հիմնականում վերաբերում է ՆԱՏՕ-ին»,- պատասխանել է Թրամփը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները բավականին լավ են գործել ստեղծված իրավիճակում։



