Թրամփ․ Իրանը ղեկավարելու համար մտքում երեք թե...

է, որ Իրանը ղեկավարելու համար մտքում երեք թեկնածու ունի, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

«Ես ունեմ երեք շատ լավ ընտրյալներ»,- ասել է նա՝ հրաժարվելով հնչեցնել թեկնածուների անունները:

Խոսելով Իրանում իշխանափոխության մասին՝ Թրամփը որպես իդեալական սցենար է անվանել Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան տերը հրաժարվել է որևէ խոստում տալ այն իրանցիների պաշտպանության վերաբերյալ, ովքեր հանդես են գալիս երկրում իշխանափոխության օգտին:

Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, եթե նոր ղեկավարությունը դրսևորի որոշակի պրագմատիզմ: