Իսրայելը, ԱՄՆ-ի աջակցությամբ, կարող է ծրագրել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանության գործողությունը, ով համարվում է զիջումների չգնացող քաղաքական գործիչ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտարարել է, որ կաջակցի Մոջթաբա Խամենեիին լիկվիդացնելու գաղափարին, եթե նա պատրաստ չլինի զիջումների գնալ ԱՄՆ-ին: Մասնավորապես, Թրամփը կցանկանար, որ Իրանը նոր առաջնորդի օրոք հրաժարվի միջուկային ծրագրից:
Ընդ որում, Վաշինգտոնում Խամենեիին համարում են կոշտ քաղաքական գործիչ և հույս չունեն, որ նա կհրաժարվի միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումից կամ բանակցություններ կվարի ԱՄՆ-ի հետ իրենց համար ձեռնտու պայմաններով, գրում է հրատարակությունը:
Թերթի զրուցակիցները թույլ են տվել, որ Խամենեիի հեռացման գործողությունը կարող է իրականացնել Իսրայելը: Հենց Իսրայելն է հասցրել այն ավիահարվածը, որի հետևանքով զոհվել են Մոջթաբա Խամենեիի հայրը՝ Ալին՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդը, և նրա կինը:
Թրամփը մարտի 8-ին ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել պնդմամբ, որ իսլամական հանրապետության հաջորդ գերագույն առաջնորդը՝ առանց Վաշինգտոնի կողմից իր թեկնածության հավանության, երկար չի դիմանա:



