Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը մարտի 11-ի դրությամբ հարվածել են իրանական 28 ականադիր նավի։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
«Այս պահի դրությամբ մենք խփել ենք 28 ականադիր նավի»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Հարցին, թե էլ ինչ է պետք անել, որպեսզի ռազմական գործողություններն Իրանում դադարեցվեն, Թրամփն ասել է․ «Նույնից ավելի շատ։ Եվ կտեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Այս պահին նրանք կորցրել են իրենց նավատորմը, կորցրել են իրենց ռազմաօդային ուժերը, նրանք ընդհանրապես չունեն հակաօդային պաշտպանության սարքավորումներ։ Նրանք ռադար չունեն։ Նրանց առաջնորդները չկան։ Եվ մենք կարող էինք շատ ավելի վատ բան անել»։
Լրագրողները փորձել են ճշտել, արդյոք Թրամփը տեղեկություն ունի իրանական դպրոցի վրա հրթիռային հարձակման ու դրա մեղավորների մասին, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է․ «Ես տեղյակ չեմ դրանից»։
Տարբեր փորձագետներ, ինչպես նաև տեսանյութեր վկայում են, որ հարյուրից ավելի դպրոցականի մահվան պատճառ դարձած հարձակումն իրականացվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Այդուհանդերձ, նախկին հայտարարությունների ժամանակ Թրամփը հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ հնարավոր է՝ հենց իրանական կողմն է սխալմամբ թիրախավորել դպրոցը։



