Տրակտորը շրջվել է, վարորդը տեղում մահացել է

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 30-ին ժամը 15։42-ին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից:

Ինչպես  հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Այգավան գյուղի հողատարածքներից մեկում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է: