Տպավորություն է, որ ՄԻՊ ը հաշվետու է վարչապետ...

Արդեն մի քանի օր է, ինչ թիրախային բռնաճնշումների են ենթարկվում քաղաքացիական դիրքորոշում ունեցող ու ակտիվ երիտասարդները։ Այս մասին ՄԻՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Ավետիսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ զենք պահելու շինծու մեղադրանք է առաջադրվում մարդկանց, ինչի արդյունքում 72 ժամով բերման են ենթարկում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոչ ոք այս ապօրինի գործողություններով չի հետաքրքրքվում։

«Մենք հիշեցնում ենք ՄԻՊ-ին, որ ինքն անկախ գրասենյակ է, ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի Հանրապետությանը ու օժված է պաշտպանելու բոլոր այն քաղաքացիների իրավունքները, որոնք բռնաճնշումների են ենթարկվում։ Մարդու իրավունքների պաշտպանը չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները և մենք տեսնում ենք, որ նա ծառայում է Կառավարությանը ու տպավորություն է, որ նա հաշվետու է վարչապետին ու գործում է նրա թելադրանքի ներքո»,- հայտարարեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։