Տորոնտոյի Փիրսոնի անվան միջազգային օդանավակայանում ինքնաթիռը վթարի է ենթարկվել և շրջվել, որի հետևանքով 18 ուղևոր է վիրավորվել։ Այս միջադեպին նախորդել էին ձյան առատ տեղումներ, ինչի պատճառով մի շարք չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել էին։ Այս մասին հաղորդում է կանադական CBC լրատվամիջոցը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով փետրվարի 17-ի ցերեկը։ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքից Կանադայի Տորոնտո մեկնող ինքնաթիռում եղել է 80 մարդ՝ 76 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Բարեբախտաբար, զոհեր չկան։
Ավիավթարից հետո օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։



