Առավոտից երեկո պարեկները Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կողքը կանգնած են, ներքին զորքերը տոննայով լցված են, մեկը չկա՞, որ կարգավորի, որ արձանի դիմացը լցված «ստայանկա» չդառնա ինքնագլորների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ Երեւանում ինքնագլորների կայանման, վարման հարցերը կակոնակարգելի վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ:
«Հլը լավ է, մի ժամանակ հնդիկ առաքիչներն էին հավաքվում, նրանց կարողացան այնտեղից հանել: Առավոտից երեկո լցված են: Հիմա ասում եք՝ Երեւանի քաղաքապետարանը կզբաղվի: Չզբաղվեց, հետո՞: հերթական անգամ բերում են օրենք, որ կիսատ-պռատ հարցը լուծում է, համարում ենք, որ հարցը լուծված է»,-ասաց նա:



