Ղազախստանի նախագահ Ժասիմ Ժոմարտ Տոկաևը Ելիսեյան պալատում սեղանի թենիս է խաղացել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսիս Լեբրունի հետ. խաղին հետևել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում Տոկաևի պատվին պետական ընդունելություն է կազմակերպել, հայտնում է inbusiness.kz կայքը։
Դիմելով Էմանուել Մակրոնին և նրա կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին՝ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նրանց առանձնահատուկ հյուրընկալության և ղազախական պատվիրակության նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի համար։
Պետական ընդունելության ավարտից հետո Էմանուել Մակրոնը Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (սեղանի թենիս) Ալեքսիս Լեբրունին ներկայացրել է Տոկաևին։