Տնօրենների խորհուրդը որոշել է լուծարել «Эхо М...

Տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել՝ «Эхо Москвы» ռադիոկայանը եւ կայքը լուծարելու մասին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։

Ռադիոկայանը հայտնել է, որ Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել է Google Play-ում արգելափակել «Эхо Москвы» հավելվածը։ Ռոսկոմնադզորը պահանջը բացատրել է որպես «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության մասին» Ռուսաստանի Դաշնության դաշնային օրենքի խախտում, հաղորդում է Газета-ն։