ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ քննարկվել...
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Քննարկման ժամանակ հիմնականում անդրադարձ է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման նոր համակարգին։ Հետագայում արդեն մարզպետարանները պետք է նույն համակարգով վերահսկեն ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկման աշխատանքները։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ճանապարհների ձմեռային սպասարկմանն ընդառաջ կազմակերպչական բնույթի հարցեր։