Աշխատանքային այցով օգոստոսի 13-ին Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Անի համայնքի ղեկավարի տեղակալի ուղեկցությամբ նախարարը դիտարկել է «Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500 մ հատվածի ասֆալտապատում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ 2024 թվականին մեկնարկած այս ծրագրի արժեքը 141 մլն 914 հազար դրամ գումար է կազում, որից 63 մլն 861 հազար դրամը պետության մասնաբաժինն է։ Շինարարական աշխատանքներն ավարտված են, հիմնանորոգվել է 1500 մ երկարությամբ ճանապարհահատված։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, այցի շրջանակներում դիտարկվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող Տ-1-87՝ Տ-1-38 (Զարինջա)-Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով) -2,5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1,8 կմ երկարությամբ ճանապարհի Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։
Պատասխանատուները հետևել են նաև պետություն-համայնք համագործակցության արդյունքում «Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիոն ենթածրագրով իրականացվող 1028 մ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
2024 թվականին մեկնարկած ծրագրի արժեքը 249 մլն 49 հազար դրամ է կազմում, որից պետության համամասնությունը 112 մլն 72 հազար դրամ է։ Արդյունքում ակնկալվում է ունենալ 1028մ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհահատված։



