SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
Արդյո՞ք վարչապետը պաշտոնանկ կանի նրանց, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում։