ՏԿԵ նախարարն ու Արա Նաջարյանն անդրադարձել են...
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
 
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Կապան - Գլենդել և Գյումրի - Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:
 
Երկուստեք կարևորել ենք այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։
 
Քննարկել ենք նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները»,- գրել է Խուդաթյանը։