ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաս...

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարած ահռելի և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ ու կառուցողական աշխատանքի համար, ինչն էլ ավելի է նպաստել Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը։

Նախարարը հույս է հայտնել, որ համատեղ մեկնարկած ծրագրերը ոչ միայն հաջող ընթացք և ավարտ կունենան, այլև առաջիկայում շատ այլ ծրագրեր կյանքի կկոչենք։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նաև անցած տարվա մայիսյան ջրհեղեղից հետո Հայաստանին ցուցաբերած մեծ աջակցության համար։
Հանդիպման ավարտին նախարար Խուդաթյանը հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա առաքելության մեջ՝ ընդգծելով, որ նա ընդմիշտ կմնա որպես Հայաստանի բարեկամ։