
Թիմակիցներիս հետ այսօր Ազատության հրապարակում էի, որտեղ Արցախի մեր հայրենակիցներն են։ Զրուցեցինք, լսեցի նրանց մտահոգությունները, առաջիկայում սպասվող հնարավոր քայլերը։
Մեր լավ ընկեր Արտակի միջոցով ջերմ ողջույններ փոխանցեցի նաև նրանց, ովքեր ֆիզիկապես մեզ հետ չէին, բայց այս ամենի մասնակիցն են։
Մենք միշտ եղել ենք և լինելու ենք արցախցի մեր քույրերի ու եղբայրների կողքին, քանի որ մեկ ազգ ենք ու մեկ բռունցք։
Միայն միասնականությամբ կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ արցախցի մեր հայրենակիցները ոչ մի րոպե չպիտի իրենց մենակ զգան: Դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է:
«Հայաստան - Արցախ» ՀԵՄ նախագահ՝ Լիաննա Մանուկյան