«ԹԻՄ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 29-ին ձեռք է բերել «ՎԵՈՆ Արմենիա» (Բիլայն. խմբ) ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Team Telecom Armenia»-ն:
«Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գործարքը կնքումից հետո «ԹԻՄ»- ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ ընկերությունը անձնական պատասխանատվություն է զգում օգնելու երկրին այս դժվարին ժամանակահատվածում:
«Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»,- նշել է Եսայանը: