Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին բողոքարկել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, որով դատարանը՝ մասնակի բավարարելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցը, խմբագրին պարտավորեցրել է որպես զրպարտության համար փոխհատուցում վճարել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
«Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Տիգրան Ղազարյանը, ով ստանձնել է Բորիս Մուրազի պաշտպանությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ 1 մլն դրամ փոխհատուցում սահմանելը առնվազն անտրամաբանական է:
«Այդ վճիռը չի բխում ներկա նախադեպային իրավունքի տրամաբանությունից՝ կապված զրպարտության վնասի փոխհատուցման ինստիտուտի հետ, ինչպես նաև Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, Սահմանադրական դատարանի թիվ 997 որոշումից՝ 2011 թ.-ի նոյեմբերին կայացրած: Այսինքն՝ որոշումը, ըստ էության, անհամաչափ դրամնական փոխհատուցման պարտավորություն է դնում պատասխանողի վրա՝ հանձին Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի: Այդ անհամաչափությունը կայանում է նրանում, որ Բորիս Մուրազին, լրատվական ոլորտում կատարելով կամավորական աշխատանք, փաստացի շահույթ չի ստանում:
Մի օրինակ բերեմ՝ վիրավորանքի դեպքում սահմանվող առավելագույն փոխհատուցումը 1 մլն դրամ է, այսինքն՝ ևՙ նվաստացուցիչ կամ այլ հայտարությունների դեպքում , ևՙ այսպիսի հրապարակման համար գանձվում 1 մլն դրամ»,- ասաց նա:
Փաստաբանը նաև համոզմունք հայտնեց, որ կայքի հրապարակումը նվաստացուցիչ որևէ բան չի պարունակում և ըստ էության՝ զրպարտության իրավաչափանիշներին չի համապատասխանում:



