Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցվեց Կարապետ...

Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին հոկտեմբերի 27-ին փոխարինեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանը:

Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին կայացած նիստին որոշում կայացրեց նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցել իշխող «Իմ քայլը» դաշինքի` ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին:

Պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրության մասին Ուլիխանյանը հայտարարել էր սեպտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 6-ին նշանակվել էր Պետական ​​վերահսկողական ծառայության պետի տեղակալ: