The Economist. Զելենսկիից թաքցնում են ճակատի...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չեն պատմում Ուկրաինայի Զինված ուժերի (ԶՈՒ) խնդիրների մասին ճակատում, The Economist-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Բանը նույնիսկ այն չէ, որ նրան պահում են տաք լոգանքի մեջ, նրան պահում են սաունայում»,- համեմատություն է արել պարբերականի զրուցակիցը՝ նշելով, որ պաշտոնյաները չեն հայտնում պետության ղեկավարին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ուկրաինան սկսեց նախապատրաստվել փոփոխությունների։ Ըստ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Կիևում մարդիկ հիասթափված են, որ Թրամփն իր նոր վարչակազմում չի վարձել նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ով համակրում է Ուկրաինային։

«Դա շատ բացասական զարգացում է», - բացատրել է The Economist-ի զրուցակիցը: Ուկրաինացի պաշտոնյաները մտահոգված են, որ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները նման կլինեն փոխնախագահի թեկնածու Ջ.Դ.Վենսի առաջարկներին։ Պլանը նախատեսում է ապառազմականացված գոտու ստեղծում ռուս-ուկրաինական զորքերի շփման գծում, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին այս առաջարկն անվանել է «արմատական» և «անընդունելի»՝ նշելով, որ Ուկրաինային իրականում առաջարկվում է զիջել իր տարածքները։