Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը չի ազդի վրացիների և հայերի հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի հավաքականի նախկին ավագ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքով, տեղի ունեցածը չի նշանակում, որ ժողովուրդների միջև լարվածություն կա:



