Տեղի է ունենում գերտերությունների ազդեցության...

Այսօր՝ մարտի 29-ին, հայ և ռուս քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ քննարկման ժամանակ կովկասագետ, քաղաքական մեկնաբան Կարեն Իգիթյանը ելույթ է ունեցել «տարածաշրջանային տերությունների ազդեցության դինամիկան աշխարհակարգի փոփոխության շրջանում» թեմայով։

«Բոլոր 3 պետությունները հասկանում են միմյանց հետ ռազմական բախման վտանգը և ձևավորվել է առնվազն 2 ձևաչափ, որտեղ նրանք փոխգործակցում են։ Դա Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափն է և Հարավային Կովկասի հարցով 3+3 ձևաչափը։ Տեղի է ունենում ազդեցության ոլորտների վերաբաշխում, տարածաշրջանի երկրները հարցերը լուծում են ռազմական ուժի օգնությամբ։ Տարածաշրջանում նշված պետությունների ռազմական ուժերի բախումը հավանական է, քանի դեռ ուժերի նոր հավասարակշռություն չի ձևավորվել»,- հայտարարեց կովկասագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։