Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.
ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ՍԱՐ
Նախօրեին Ամուլսարի խնդրով վարչապետի գլխավորությամբ ԷԼԱՐԴ-ի մասնագետների հետ մի քանի ժամ տևած skype-կոնֆերանսը կարող է էական նշանակություն ունենալ Ամուլսարի ճակատագրի վրա։
Տեղեկություն ունեմ, որ Ամուլսարի վերաբերյալ կարող է կայացվել որոշում հօգուտ Հայաստանի, հօգուտ ներքին համերաշխության և մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման։
Լիդիանի գործով պետք է պատրաստվել տևական ու տքնաջան աշխատանքի՝ սպասվող հաջորդ մարտահրավերները հաղթահարելու համար։
Պատասխանատվության պետք է կանչվեն բարձրաստիճան այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր վերջին մեկուկես տարում այս խնդրով զբաղված են եղել խաբեությամբ և կեղծ ու աղճատված տեղեկությունների հիման վրա որոշումներ կայացնելով։



