Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները ԱԳՆ շենքի մոտ ակցիա են իրականացնում։
Խնդրում ենք հանդիպում ՀՀ ԱԳՆ-ի հետ, որպեսզի հասկանանք Հադրութից, Արցախից բռնագաղթված մեր ազգաբնակչության կարգավիճակի հարցը, ինչ անվտանգային միջոցռաումներ է ձեռնարկում Արցախում այսօր բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հանուն Հադրութի ՀԿ- ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը։
Նրա խոսքով պետք է առանց պատերազմի՝ դիվանագիտական ճանապարհով վերադրաձվեն Ադրբեջանին անցած տարածքները, քանի որ առանց դրա Արցախ չի կարող գոյություն ունենալ։
ՀԿ մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ Արցախում իշխանությունները կառչած են աթոռներից, իսկ Արայիկ Հարությունյանը խուսափում է մարդկանցից։
«Ես ելք չեմ տեսնում այս վիճակից դուրս գալու։ Պարտված իշխանությունը հոժար կամքով պետք է հեռանա»։



